Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է արել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու և մուտքի վիզա ստանալու վերաբերյալ:

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ:

«Նմանատիպ խաղերում պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով, և դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: Ֆուտբոլը թիմային խաղ է և հենց այդպես էլ ընկալվում է: «Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցը նույնպես ընկալվում է այդ տեսանկյունից:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Իսկ անցանկալի անձանց յուրաքանչյուր դեպք այստեղ քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ: