Թուրքական «Գալաթասարայը» 3 տարով պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Քևին Գրոսսկրոյցի հետ:

27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց դորտմունդցիները 1.5 մլն եվրո կստանան: Իսկ այս մրցաշրջանի վերջում թուրքական ակումբը ևս 250 հազար եվրո կվճարի՝ պայմանով, եթե հայտնվի Չեմպիոնների լիգայում, հայտնում  է «Գալաթասարայի» պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Քևին Գրոսսկրոյցն անվճար եկել էր «Բորուսիա» 2009 թվականին: Դորտմունդցիների կազմում նա մասնակցել է 236 հանդիպման և դարձել 27 գոլի հեղինակ:

Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 6 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2014 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն: