Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր հունական «ՊԱՕԿ» -ին:

Հանդիպումն ավարտվեց նվազագույն ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Գոլերը.

Ռոբերտ Մակ (34) - Գոնսալո Կաստրո (72):

Գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, 33-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով և փոխարինվեց 65-րդ րոպեին:

Հավելենք, որ այս պահի դրությամբ «Բորուսիան» 4 միավորով C խմբի աղաջատարն է: