Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը՝ Եվրոպա լիգայի երկրորդ տուրում հունական «ՊԱՕԿ»-ի դեմ խաղում:

Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց փոխարինվել է 65-րդ րոպեին:

Այդ ժամանակահատվածում հայազգի ֆուտբոլիստը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նա 35 փոխանցում է կատարել թիմակիցնրին, որոնցից 88.6%-ը հասել է հասցեատիրոջը:

26-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, հաղթել է օդային պայքարում և խլել գնդակը:

Մխիթարյանը երկու անգամ զգուշացվել է՝ ստանալով նաև դեղին քարտ (33), մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ կանոնները խախտել են երկու անգամ:

Մխիթարյանն այս խաղում ստացել է ամենացածր՝ 5.77 գնահատականը: Լավագույնն այս հանդիպմանը գերմանական թիմում միակ գոլի հեղինակը դարձած Գոնսալո Կաստրոն է (7.83):

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Տուխելի ղեկավարած թիմը խաղաց նվազագույն ոչ ոքի՝ 1:1 հաշվով: