Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլիային»։

Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով՝ տանտերերի կամային հաղթանակով։

Չիրո Իմոբիլե (36), Էվեր Բանեգա (61), Ֆերնանդո Լյորենտե (75) – Սերխիո Ռամոս (22), Խամես Ռոդրիգես (90+3):

Հավելենք, որ սա «Արքայական ակումբի» առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում. մադրիդցիներն այժմ 3 միավորով զիջում են մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնայից»։

Իսկ «Սևիլիան» այս հաղթանակի շնորհիվ բարելավեց դիրքերը՝ 15 միավորով հանգրվանելով10-րդ տեղում: