Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը:

AS-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ ֆրանսիացին դեռ պատրաստ չէ դուրս գալու խաղադաշտ և կարող է խորացնել վնասվածքը։

Հիշեցնենք, որ  որ այս տարվա առաջին էլ կլասսիկոն տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 21-ին, Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, Երևանի ժամանակով 21:30-ին: