«Մանչեսթեր Յունյթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բանակցությունների հերթական փուլն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ։

Marca-ի փոխանցմամբ՝ Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին հանդիպել է նոյեմբերի 9ին՝ Լոնդոնում, որտեղ կայացել է պորտուգալացու մասին պատմող ֆիլմի պրեմիերան, և փորձել է վերջինիս համոզել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։

Նշվում է, որ մարտին Ֆերգյուսոնն արդեն բանակցել էր Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեսի հետ՝ Չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Շալկե - 04» հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ հարձակվողի համար պայքարում է նաև «ՊՍԺ»-ն, որն ամռանը պատրաստ է նրա համար 120 մլն եվրո վճարել։