«Արքայական ակումբի» պաշտպան Ռաֆայել Վարանը երեկ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կայացած «Շախտյոր» - «Ռեալ» հանդիպման առաջին խաղակեսում։

Հանդիպման 37-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին փոխարինել է Դանիլոն։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպմանը մադրիդցիները մրցակցի հարկի տակ հաղթեցին 3։4 հաշվով։