Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն մեկնաբանել է լուրերը, թե «Արքայական ակումբը» կարող է հեռացվել Իսպանիայի գավաթից.

«Ո՛չ «Վիլյառեալը», ո՛չ էլ ֆեդերացիան մեզ ոչինչ չէին հայտնել Չերիշևի որակազրկման մասին, մեր ակումբը լրիվ անտեղյակ էր: Մենք անմիջապես փոխարինելցինք նրան, հենց իմացանքխախտաման մասին: Մենք արել ենք մեզանից կախված ամեն բան»,- մարզիչի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբին սպառնում է երկրի գավաթի խաղարկությունից հեռացումը, քանի որ թիմի ռուս կիսապաշտպան Չերիշևը խաղացել է «Կադիսի» դեմ արտագնա հանդիպմանը (1:3)՝ չնայած որակազրկված լինելուն:

«Կադիսի» նախագահն արդեն հայտարարել է, որ իր ակումբը բողոք է ներկայացնելու «Ռեալի» դեմ, ինչը նշանակում է, որ «Արքայական ակումբը» մոտ է Իսպանիայի գավաթի խաղարկությունից հեռացվելուն: