Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան «Ռեալին» հեռացրել է Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Այդպիսի որոշում կայացվել է «Կադիսի» բողոքի քննության արդյունքում, որի հետ մադրիդյան ակումբը մրցել էր 1/16 եզրափակչում:

Հանձնաժողովը «Սեգունդա Բ»-ն ներկայացնող ակումբի պահանջները արդարացի է համարել:

Հիշեցնենք, որ  «Արքայական ակումբի»՝ առաջնությունից որակազրկվելու պատճառն այն է, որ թիմի ռուս կիսապաշտպան Չերիշևը խաղացելվերոնշյալ հանդիպմանը (1:3)՝ չնայած որակազրկված լինելուն: