Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

The Sun-ի փոխանցմամբ՝ ամռանը գաբոնացի ֆուտբոլիստը կլինի մանչեսթերյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրո:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում Օբամեյանգը դարձել է 28 գոլի հեղինակ։