Երկրորդ տարին անընդմեջ Վիվառո ընկերությունը մրցանակ է ստանում Մոսկվայում ընթացող միջազգային Beting Awards մրցանակաբաշխությունում:

Այս տարի կրկին Վիվառոն հաղթող է ճանաչվում ԱՊՀ երկրների մեջ «Լավագույն օնլայն բուքմեյքեր 2016» անվանակարգում: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Վիվառոն ընտրել է հաստատուն քայլերով առաջ գնալու ճիշտ ուղղություն և զարգացման ճիշտ ճանապարհ: Տեղին է նշել, որ այս անվանակարգում հաղթելու համար պայքարում էին այնպիսի բուքմեյքերներ, ինչպիսիք են bet365-ը, WilliamHill-ը, BWIN-ը և այլ ճանաչված ընկերություններ:

Վիվառոն միակն է Հայաստանում, որ օգտագործում է BetConstruct ընկերության արտադրանքը՝ իր հաճախորդներին տրամադրելով ծառայություններ ողջ աշխարհում լավագույնը ճանաչված տեխնոլոգիաներով: Ի դեպ, BetConstruct-ը նույնպես մրցանակի է արժանացել օրեր առաջ Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ՝ լավագույնը ճանաչվելով «Հաճախորդների Լավագույն սպասարկում» անվանակարգում: Առաջինը ճանաչվելով այս մրցակցությունում՝ BetConstruct-ը ապացուցում է իր բարձր կարգը, հաճախորդների նկատմամբ ունեցած պատասխանատվությունը և ուժեղ մրցունակությունը՝ խաղային ծրագրերի արտադրման և սպասարկման ոլորտում:
Այս պարգևներն ու հաջողությունները խոսում են այն մասին, որ Վիվառո ընկերությունը միշտ բարձր է պահում իր վարկանիշը և իսկապես լավագույնն է տարածաշրջանում: