Ֆենտզի սպորտը հերթական ազարտային խաղը չէ, այն ձեր սպորտային գիտելիքների և հմտությունների կիրառման արվեստ է իրական փող վաստակելու գործում:

Ֆենտզի սպորտում ստեղծվում է մի թիմ, որը բաղկացած է իրական մրցաշարերում հանդես եկող խաղացողներից: Սահմանափակում կա միայն բյուջեի և նույն թիմից խաղացողներ ընտրելու քանակի մեջ, իսկ միավորները տրվում են՝ ըստ իրական մրցաշարերում ձեր թիմի խաղացողների ելույթների:

Օրինակ, ներկա պահին ընթանում է Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ մրցափուլը, որտեղ խաղում են 16 թիմ: Դուք կարող եք ստեղծել ձեր անձնական թիմը՝ յուրաքանչյուրից ընտրելով առավելագույնը 3 ֆուտբոլիստ՝ բավարարվելով հատկացված բյուջեով:

Ենթադրենք, մենք ունենք հարձակվող, ով գոլ է խփել․ դա Ձեզ բերում է 3 միավոր։ Կիսապաշտպանի գոլը պարգևատրվում է 4 միավորով և այլն։ Յուրաքանչյուր արդյունավետ գործողության համար՝ գոլ, գոլային փոխանցում, սեյվ, 11 մետրանոց և այլն, շնորհվում է առանձին միավոր։

Մրցաշարի ավարտին, առավելագույն միավորներ վաստակած մասնակից(ներ)ը արժանանում են պարգևների մրցանակային ֆոնդից։

Եվրո 2016-ի 1/8 եզրափակչի խաղերի համար մենք ունենք հատուկ մրցաշար, որի մուտքավճարն է 500 դրամ, իսկ մրցանակային ֆոնդը՝ 100,000 դրամ։
Իսկ խաղալ կարող եք անցնելով այս հղումով։