Մեծ ճանաչում ձեռք բերած «Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 10-րդ մասի իրադարձությունների վրա Աշխարհում միայն Վիվառոն էր ընդունում խաղադրույքներ: Եվ ահա ավարտվեց 6-րդ եթերաշրջանի վերջին մասը, որոշակի հարցեր պարզվեցին, սակայն շատ հարցեր մնացին անպատասխան:

Վիվառոյի մասնակցությունը կինոպատումի իրադարձություններին աննախատեպ էր հայաստանյան բուքմեյքերական ոլորտում: Սահմանելով գործակիցներ սերիալում ընթացող դեպքերի վրա՝ Վիվառոն է՛լ ավելի հետաքրքիր էր դարձրել ֆիլմի դիտումը:
Իսկ ինչպիսի՞ իրադարձությունների վրա էր խաղադրույքներ սահմանել Վիվառոն: Նշենք, որ սերիալը հայտնի է հերոսների հանկարծակի սպանություններով: Ո՞վ կմահանա վերջին մասում՝ հարցին, առաջարկվել էր բազմաթիվ թեկնածուներ: Բայց ի վերջո զոհվեցին Թոմեն Բարատիոնը, Ձերդ Ճնճղուկամեծությունը և Մարգարի, Լորաս ու Մեյս Տիրոլները:
Խաղադրույք կար, թե ով է վերադառնալու Վեսթերոս: Եվ այդ հերոսուհին Արյա Սթարկն էր, որի մուտքը մայրաքաղաք այնքան էլ անսպասելի չէր: Այնպես որ կարելի էր հանգիստ խաղադրույք կատարել Արյա Սթարկի վրա:

Ավելի դժվար էր կռահել, թե ում կերպարով կմեկնարկի 10-րդ էպիզոդը: Նա, ով խաղադրույք էր կատարել և բնականաբար շահել Սերսեա Լանիտերի վրա, բախտավորների շարքում է:

Վիվառոն խաղադրույքներ սահմանելիս անդրադարձել էր սպասվող համարյա բոլոր կարևոր իրադարձություններին: Անհրաժեշտ էր միայն պատասխանել՝ այո կամ ոչ:
Եվ այսպես, հետևյալ հարցերը՝ արդյո՞ք Սպիտակ Քայլողները կհարձակվեն պատի վրա, հղի՞ է արդյոք Սանսա Սթարկը և արդյո՞ք Դեյներիս Թարգարյանը և Յարա Գրեյջոյը կունենան ինտիմ հարաբերություններ, ստացան բացասական պատասխան:

Ավարտվեց ևս մեկ եթերաշրջան, բայց Վիվառոն կշարունակի օպերատիվ կերպով արձագանքել մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ իրադարձություններին ևս: Այնպես, որ ուշադիր հետևեք մեր նորություններին, խաղադրույք կատարելով ավելի հետաքրքիր դարձրեք ձեր առօրյան:

Մանրամասները՝ այստեղ։