armsport.am _ ը գրում է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հայրը և մարզիչը՝ Ֆլոյդ Մեյվեզեր ավագը, գնահատել է Կոնոր Մակգրեգորի գործողությունները:

«Ոչ, ինձ չեն տպավորել Մակգրեգորի գործողությունները: Երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այդպես խոսի, իսկ հետո նման կերպ մենամարտի: Նկատի ունեմ, որ ողորմելի էր, թե ինչպես էր Կոնորը մենամարտում: Այդ բոլոր արգելված հարվածները:

Ասացի որդուս, որ երբ Մակգրեգորը հոգնի, նրա համար ամեն ինչ կավարտվի: Եթե Կոնորը շարունակի մենամարտել այսպես, ապա ինչ-որ մեկը կսպանի նրան»,- ամերիկացու խոսքը մեջբերում է «Bloodyelbow»-ը: