Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային տեսնել «արքայական» ակումբում, պնդում է The Daily Star-ը:
Պորտուգալացին ցանկանում է, որպեսզի «սերուցքայինների» ղեկավարները վաճառեն ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը և ձեռք բերեն Դավիդ դե Խեային: Ռոնալդուն վստահ է, որ իսպանացին կկարողանա ամրապնդել «Ռեալի» պաշտպանությունը:

26-ամյա դարպասապահը 2015-ի ամռանը մոտ էր մադրիդյան ակումբ տեղափոխությանը, սակայն տրանսֆերը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով:

Բացի այդ, Ռոնալդուն դեմ չէ օգնել իր գործակալ Ժորժե Մենդեշին փող աշխատել, ով հանդիսանում է նաև դե Խեայի գործակալը: