Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Տոտենհեմ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող են բաց թողնել «սերուցքայինների» մի քանի առաջատար ֆուտբոլիստներ:

Թիմի պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել Լա Լիգայի 10-րդ տուրում «Ժիրոնայի» հետ կայացած մրցավեճում: Հաղորդվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի հանդիպումը: Իսկոն նույնպես վնասվածք է ստացել Կատալոնիայում կայացած հանդիպման ժամանակ, սակայն իսպանացին, ամենայն հավանականությամբ, կհասցնի վերականգնվել:

«Արքայական» ակումբի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն էլ դեռ չի հասցրել ապաքինվել և թիմի հետ չի մեկնի Լոնդոն: Հանդիպումը բաց կթողնեն նաև Կովաչիչը, Կարվախալը և դարպասապահ Կեյլոր Նավասը: