Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից Իսկոյի առաջընթացին:

«Իսկոյին բազմաթիվ տարիներ եմ ճանաչում: Ընդունում եմ նրա արժանիքները՝ չնայած նրան, որ կիսապաշտպանը խաղում է մեր գլխավոր մրցակցի կազմում: Սակայն այժմ ինձ դուր չի գալիս, թե ինչ մակարդակով է Իսկոն խաղում «Ռեալում»:

Այլ բան է, եթե խոսքն Իսպանիայի հավաքականի մասին է: Այժմ Իսկոն դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Ալբայի խոսքը մեջբերում է «Marca»-ն: