Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան հերթական անգամ պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

«Ցանկանում էի խաղալ: Եթե լավ եք մարզվում, ապա ցանկացած առաջնությունում խաղալու իրական շանս կունենաք: Եթե փնտրեի փող կամ քաղաք, որտեղ ինձ համար հարմարավետ կլիներ, ապա կմնայի «Ռեալում»՝ այնտեղ ամեն ինչ ունեի»,- Մորատայի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում Մորատան խփել է 9 գնդակ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: