Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Լուգանսկի «Զարյան» 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացել է Իվան Պետրյակը: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը ստացել է կարմիր քարտ, այնուհետև դաշտից հեռացվել են նաև Ֆրեդը և Իվան Ռակիցկին:

Դրանից հետո «Զարյան» ավելացված ժամանակում նախ հավասարեցրել է հաշիվը, իսկ 4-րդ րոպեին մրցակցի ինքնագոլի շնորհիվ նաև հաղթանակ տարել: