«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին որոշել է հեռանալ թիմից` հրաժարվելով նոր պայմանագիր կնքել մանկունիացիների հետ:

Նման տեղեկությունների է տիրապետում «Daily Express»-ը: Հաղորդվում է, որ առաջարկված պայմանները ձեռնտու չեն եղել բելգիացու համար և հունվարից նա կկարողանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

Մասնավորապես, հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են չինական ակումբները:

Հիշեցնենք` Ֆելայնին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանն ԱՊԼ-ի 9 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: