«Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային օրեր առաջ հումորային հրաժեշտ էր տվել ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչին։

Բային հրապարակել է տեսանյութ, որում շվեդ հարձակվողը նախկին ակումբակցից պարզաբանում է պահանջում նրա ասածի վերաբերյալ։ Իբրահիմովիչի հարցից 2 ֆուտբոլիստները ծիծաղում են։

Հիշեցնենք, որ 36-ամյա Իբրահիմովիչն օրեր առաջ խզել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը եւ տեղափոխվել ԱՄՆ։ Նա 2016-ի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր միացել «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում անցկացրած 53 խաղերում դարձել 29 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ։