Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ անցկացրած խաղի արդյունքը:

Մադրիդյան թիմը, հիշեցնենք, մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել.

«Շատ գոհ եմ արդյունքից: Չնայած առաջին րոպեների ընթացքում մենք որոշ խնդիրներ ունեցանք, երբ փորձում էինք վերահսկել խաղը:Ոչինչ որոշված չէ: «Բավարիայի» հաղթանակը «Սանտյագո Բեռնաբեուում» ավելի հավանական է: Բայց մենք ուրախ ենք, որ Մյունխենում 2:1 հաշվով հաղթանակ տարանք:

«Բավարիայի» գոլը մի քանի խաղացողների սխալի արդյունք էր, ոչ միայն Նավասի: Երկրորդ կեսում նա հիանալի էր: Առանց գնդակի խաղը մեզ համար բարդ էր: Ռիբերին հիանալի խաղ անցկացրեց»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: