Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով ժամանել է Սոչի, որտեղ կլինի նրանց մարզաբազան: Հյուրերին դիմավորել են աղ ու հացով: Բրազիլիայի դրոշի գույներով է լուսավառվել քաղաքային հեռուստաաշտարակը:

Տիտեի գլխավորած թիմը բաց մարզում կանցկացնի հունիսի 12-ին «Յարավ-սպորտ» ստադիոնում:

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Շվեյցարիան (հունիսի 17, Դոնի Ռոստով), Կոստա Ռիկան (հունիսի 22, Սանկտ Պետերբուրգ) եւ Սերբիան (հունիսի 27, Մոսկվա):