Facebook-ն բանակցում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռեալիթի-շոու սկսելու հարցով: Վավերագրական նախագիծը նախատեսվում է թողարկել Facebook Watch-ում, հաղորդում է Variety-ն:

Ռոնալդուի մասնակցությամբ շոուն կլինի ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդիի մասին «Թոմը ժամանակի դեմ» վարեգրական ֆիլմի մոտիվներով:

Facebook-ը 13 մասի համար Ռոնալդուին կառաջարկի 11.7 միլիոն եվրո:

Ռոնալդուն Facebook-ի ամենաժողովրդական մարզիկն է՝ 120 միլիոն հետեւորդ: