Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, որ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսից հետո ոչ մի խաղացող իրավունք չունի խաղալ կատալոնական ակումբի 10 համարի մարզաշապիկով:

«Երբ Մեսին ավարտի կարիերան, «Բարսելոնան» պետք է հավերժացնի 10 համարը, որպեսզի ոչ մեկ չկարողանա դիպել նրան: Մեսին լավագույնն է ակումբի պատմության մեջ: Նա արել է այնպիսի բաներ, որոնք չեն կարողացել մյուսները»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» 10 համարը ստացել էր 2008-ին, երբ Ռոնալդինյոն կատալոնական ակումբից տեղափոխվեց իտալական «Միլան»: Դրանից առաջ «Բարսելոնայի» 10 համարով խաղացել են նաեւ բրազիլացիներ Ռիվալդոն ու Ռոմարիոն: