Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկավ գյումրեցի «Ճերմակ Արջը» ՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Մեր ըմբիշը 3 հաղթանակից հետո, ցավոք, կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին՝ Մուսա Եվլոեւին: Ավելի ուշ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:

Պատճառը վատառողջ լինելն է: Բրոնզե մեդալը շնորհվել է Իրանը ներկայացնող Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին:

Նշենք, որ այդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ռուս Մուսա Եվլոևը, որին պարտվեց մեր մարզիկը: