Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջին անգամ հանդիպումից առաջ երգել է Արգենտինայի հիմնը։

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Արգենտինան այժմ մրցում է Վենեսուելայի թիմի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։

32-ամյա Մեսին ազգային հավաքականի հանդիպումներից առաջ նախկինում չէր երգել։ Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ չի երգում հիմնը եւ չի երգի խաղից առաջ։