Այսօր՝ ժամը 08։05-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց գտնվող ավտոմեքենայում մարդ է հանկարծամահ եղել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1986. ծնված Ա.Ծ-ի դին, ով աշխատում է Պաշտպանության նախարարության համակարգում:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։