Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: