Երեքշաբթի օրը Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դրոբետա-Տուրնու Սեվերին քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 40 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ փետրվարի 13-ին, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։