«Ինչպես հայտնի է, մետրոյի Աջափնյակի նոր կայարանի նախագծման 2-րդ ու 3-րդ փուլերում ենք: Շուտով պիտի հայտարարենք նաև Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին»,- Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ, պատրաստ է, գնման ընթացակարգի վերաբերյալ ևս առանձին հանձնարարական ֆիքսենք»,- հավելեց նա: