«Հայկական ժամանկ» թերթը հիշեցնում է`  «Գրել էինք, որ Հյուսիսային պողոտայում ձայնագրության միջոցով հետիոտնին զգուշացվում Էր, միացել Է կանաչ լույսը։ Բայց ձայնագրությունն արված Էր հայոց լեզվի աղավաղմամբ։ «Ուշադրություն, Հյուսիսային պողոտայում կանաչ լույս Է։ Կարող եք անցնեք»,–հայտարարում է ձայնը՝ «կարող եք անցնել»–ու փոխարեն։ Այս առիթով մեկնաբանություն Էինք խնդրել նաև ՀՀ Լեզվի պետական տեսչությունից։

Տեսչության պետ Սերգո Երիցյանը հույս է հայտնել, որ գաղափարի հեղինակները բարի կամք կդրսևորեն և իրենց միջամտությունից հետո կկարգավորեն հարցը։ Երեկ արձանագրեցինք, որ Հյուսիսային պողոտայի լուսացույցը այլևս չի «խոսում», ձայնային հաղորդագրությունն անջատել Էին։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում նրա ուղղված տարբերակը կմիացվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: