«Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի եւ հրամանատար Դմիտրի Ուտկինի հուշարձանը դրվել է Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքի ընկերությանը պատկանող ժամատանը, գրել է Газета.ру-ն։

Քանդակագործը պատկերել է Պրիգոժինին ամբողջ հասակով, որի ձեռքին ռացիա է։ Նրա հետեւում կանգնած է Ուտկինն ինքնաձիգով։

Պատվանդանին փորագրված են «առաջինին» եւ «իններորդին» բառերը՝ Պրիգոժինի եւ Ուտկինի ազդականչերը ՄՌԿ-ում։

Ժամատունը գտնվում է անտառային տեղանքում, քաղաքի մուտքի մոտ, բացվել է 2018թ.։ Այստեղ կա հուշահամալիր եւ գերեզմանատուն։

Մինչ այդ ինքնաթիռի, որի մեջ գտնվում էր Պրիգոժինը, կործանման տեղում էր դրվել հուշարձան, որի կողքին դրոշն է՝ ռազմական ընկերության խորհրդանշանով։

Embraer ERJ-135BJ Legacy 650 ինքնաթիռը, որի մեջ գտնվում էին Եվգենի Պրիգոժինը եւ Դմիտրի Ուտկինը, կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո բնակավայրից ոչ հեռու, օգոստոսի 23-ի երեկոյան։