Չինաստանի 26 ամյա բնակչուհի Վան Յուանը գնել է 100 զույգ կոշիկ իր սիրելիից բաժանվելու սթրեսը հաղթահարելու նպատակով: Ինչպես հայտնում է Итар-Тасс-ը, հղում կատարելով «Խուանցո շիբաո» պարբերականին երիտասարդ կինը դրա համար ծախսել է 20 հազար յուան(3284 դոլար):
«Ես սիրում եմ կոշիկներ, սակայն իմ ընկերը արգելել էր ինձ գնումներ կատարել, այդ պատճառով ես նրա հետ բաժանվեցի»,- նշել է Վան Յուանը: Լսելով, որ տեղի խանութներից մեկը զեղչեր է հայտարարել իր ապրանքների համար, նա շտապել է այնտեղ: Երիտասարդ աղջկա ավտոմեքենայում այդ ամբողջ գնումները չեն տեղավորվել և նա ստիպված է եղել կոշիկների մի մասը տեղադրել ավտոմեքենայի տանիքին: Բնականաբար հավաքվել է մի ամբողջ ամբոխ, որոնք մեծ հաճույքով լսել է Վան Յուանի խոստովանությունը, թե ինչ է մտածում իր ընկերոջ և ընդհանրապես տղամարդկանց մասին: Այնուհետև նա սկսել է բոլոր հավաքվածների հետ՝ խորհուրդ տալով հեռու մնալ իր անհատական գործերից:« Ես փող ունեմ և սիրում եմ կոշիկներ գնել, իսկ դա ձեզ չի վերաբերվում»,- հայտարարել է նա:
Ինչպես լրագրողներին հայտնել են խանութի վաճառողները էքսցենտրիկ գնորդը ձեռք է բերել իր ձեռքի տակ ընկած ամեն ինչ՝ սկսած ամառային կոշիկներից մինչև ձմեռային, այդ թվում գնելով նաև մի քանի զույգ տղամարդու կոշիկ: