Քիչ առաջ ավարտվել է ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը: Այս մասին հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը:

Խմբակցության անդամները Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին ներկայացրեցին հանդիպումից մի քանի մանրամասներ:

Նախ Լևոն Զուրաբյանը հանդիպումը համարեց կայացած և նշեց, որ քննարկվել են հարցեր, որոնք հնարավորություն կտան երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք մոտակա ժամանակներս սպասելի է Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումը, Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
«Իսկ ինչու ոչ»:

Հանդիպման մանրամասները և YerevanNews.am-ի տեսանյութը՝ քիչ ավելի ուշ: