ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը մինչև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամայանին հարց ուղղելը, իր ելույթի նախաբանում ասաց.

«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում էինք ոչ թե նրա համար, որ անունը Տիգրան է, ազգանունը՝ Սարգսյան, այլ նրա կառավարության թերությունների և սխալների համար»,-ասաց Արամ Մանուկյանը և իր ելությում հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ կապված մի քանի սկանդալային օրինակներ, մասնավորապես՝ օֆշորային գոտի, կուտակային, գազի գին, պարտքի կուտակում, Որոտանի ՀԷԿ:

«Այս սկանդալները ձեզ համար մարտահրավերներ են: Կամ դուք այս գործերին պետք է ընթացք տաք, որպեսզի բացահայտվի ձեր կառավարության օրոք, կամ էլ պետք է ձեր ուսերին վերցնեք Տիգրան Սարգսյանի սկանդալների պատասխանատվությունը»,-ասաց Արամ Մանուկյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց.

«Ես ընդհանրապես պատասխանատվություն վերցնող եմ և գիտակցումով եմ վերցրել այս պաշտոնը: Ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որոնք դուք տվեցիք: Տիգրան Սարգսյանը ունեցել է թերություններ, բայց ձեր նշած սկանդալային օրինակների հետ համաձայն չեմ»:

ՀՀ վարչապետը նշեց, որ լինելու է շատ անկեղծ և չի ամաչելու թերությունները բարձրաձայնելուց:

«Մենք պատարստ ենք աշխատել ձեզ հետ, յուրաքանչյուր հարց, պատրաստ ենք քննարկել, պետք չէ ուլիտիմատում դնել կառավարության առջև: Այս ամբիոնը պետք է լինի մտքերի փախանակման համար, այլ ոչ բռունցքների ամբիոն»,-ասաց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ ինքն արդեն քայլեր արել է ոչ իշխանական ուժերի հետ աշխատելու համար, սակայն նրանց կողմից դրական պատասխան չի եղել:

Արամ Մանուկյանն էլ հայտնեց, որ կառավարության հետ չաշխատելու իրենց որոշումը քաղաքական խնդիր է, այլ ոչ թե անձի:

«Օֆշորի հետ կապված Տիգրան Սարգսյանի սկանդալային պատմությունը չէր լինի, եթե նա չլիներ վարչապետ, և չօգտագործեր է իր աթոռը, իսկ ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին է լինելու ձեր վերաբերմունքը»,-հրացրեց Արամ Մանուկյանը:

«Ես որևէ իրավական ձևակերպում չեմ լսել, որ դա ապացուցվել է օֆշորի պատմությունը, եթե հիմնավորված է, ապա բացաասական եմ վերաբերվում, իսկ եթե չի եղել՝ ես կարող եմ ասել, որ նրան բան չի եղել: Վարչապետը, կառավարության անդամը պետք է աշխատի թափանցիկ և նման բաներից պետք է հեռու լինի: Եվ մեկ բան էլ ասեմ, մենք գրելու ենք քիչ, բայց անելու ենք շատ, ես դեմ եմ շատ գրելուն»,-իր պատասխանում ասաց Հովիկ Աբրահամյանը: