«Հժ»- ն այսօրվա իր համարում գրել է.«2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով: Ինչ մնում է արտերկրից ներկրվող ծիրանին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում «Հժ»-ին հայտնել են, որ ուկրաինական ծիրանը, որ այս օրերին սպառվել է և շուտով էլի կներկրվի, վաճառվում է 10 հազարով: Այն, չնայած իր բարձր գնին, գտել է իր սպառողին: Հիշեցնենք. որ մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին խիստ ցրտահարության արդյունքում գյուղացիական տնտեսությունները կորցրել են ծիրանի բերքի 90 տոկոսը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։