«Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանը» («Jambo Exotic Park & Restaurant») սեպտեմբերի 7-ին կդառնա 1 տարեկան: Իր գոյության մեկ տարվա ընթացքում էկզոտիկ պարկը հասցրել է զարմացնել և հիացնել իր հաճախորդներին, ինչպես նաև իրականացնել մի շարք միջոցառումներ:

«Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանը»-ը հիանալի վայր է Ձեր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ ժամանց անցկացնելու համար: Եվ բացի հաճախորդների հանգիստն ու ժամանցն ապահովելը այս գողտրիկ դրախտում գերազանց պայմաններ են ստեղծված նաև կենդանիների անվտագությունն ու հարմարավետությունն ապահովելու համար: 

«Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորան»-ը բոլորին հրավիրում է իր միամյակը նշել այս փոքրիկ դրախտում: Այստեղ բոլոր այցելուների համար կնախապատրաստվեն բազմաթիվ անակնկալներ: Անչափ զվարճալի ծաղրածուները կուրախացնեն ինչպես մեծահասակներին, այնպես էլ փոքրիկներին: Դուք նաև բացառիկ հնարավորություն կունենաք լուսանկարվել երկու հիասքանչ կապիկների հետ: Միմին ու Վիոլան կլցնեն Ձեր օրը խնդությամբ ու հետաքրքրությամբ: 

Այսպիսով Ձեր օրը լցրեք նոր զգացմունքներով և տպավորություններով, այցելեք «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորան» և միացեք զվարճանքին: