«Սփայս»-ը Եվրոպական երկրներում սկսել է տարածվել դեռևս 2004-2006 թթ-ից: Այն իրենից ներկայացնում է սինթետիկ ծագման ծխանյութ, որի բաղադրության մեջ են մտնում ինչպես բուսական, այնպես էլ քիմիական ծագման նյութերի խառնուրդներ:

Սակայն, բուն հոգեներգործուն ազդեցությունն այս դեպքում ապահովում են հատկապես քիմիական խառնուրդները, որոնց ազդեցությունն ու վտանգը մարդու առողջության և կյանքի համար մի քանի անգամ գերազանցում է բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությանը:

«Սփայս» օգտագործողների մեծ մասը ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն:

Մանրամասները տեսանյութում: