Թուրքիան շարունակում է իրականացնել օդային գրոհներ հյուսիսային Իրաքի քրդական կենտրոնների վրա։

Նրանք բազմապատկել են գրոհները հատկապես երեկ քրդերի կողմից երեք թուրք զինվորների սպանությունից հետո։

Թուրքիայի ներքին ապահովությունը խախտվել է մասնավորապես քրդերով բնակեցված թուրքական հատվածներում։

Թուրքական կառավարությունում հնչել են հայտարարություններ քրդերի մասին: Ասվել է. «մեր թիրախը դահեշը չէ, մենք առավելագույն ճիգերով ջանալու ենք կասեցնել քրդական իշխանության հիմնադրումը Թուրքիայում»: