Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հրազդան քաղաքում սարսափելի դեպք է գրանցվել: Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տան ավտոտնակում հողի մեջ թաղված կնոջ դի է հայտնաբերվել:

Այս տեղեկությունը YerevanNews.am-ին հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից: Պարզվել է, որ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Նա ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից արդեն մի քանի օր է որոնվում է որպես անհայտ կորած: 

Ըստ լուրերի՝ այս սարսափելի սպանությունը իրականացնելու մեջ կասկածվում է Արաքսյա Հարությունյանի 54-ամյա որդին: 

Գործը քննվում է ՀՀ քնչական կոմիտեի կողմից:

Լուսանկարը՝ shamshyan. com