Երեկ Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացավ ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ 

Իհարկե, բոլորի քննարկման թեման էր Լեոնարդո Դի Կապրիոյի՝ մրցանակ ստանալ-չստանալու հարցը։ Դերասանը վերջապես ստացավերկար սպասված «Օսկարը»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։ Նրան հաղթանակ բերեց «Վերապրածը» ֆիլմը։  

«Օսկարի» ընթացքում ավանդաբար հարգանքի տուրք է մատուցվում այդ տարի մահացած կինոաշխարհի ներկայացուցիչների հիշատակին: Այս տարի հարգանքի տուք մատուցվեց նաև Քըրք Քրքորյանին: