Գյումրիում մարտի 12-ին նորածին երեխա է մահացել. երեխան կեսարյան հատումով ծնվել է Գյումրիի ծննդատանը, այնուհետև տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ծննդատունը նորածինների համար նախատեսված արհեստական շնչառության ապարատ չի ունեցել և քանի որ երեխան խնդիրներով է ծնվել ու վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց: