«ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է։ Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո։ Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր։ Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ իբրև շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար։ Սակայն նման ունեցվածքի պարագայում անգամ Բուլկի Արամը Արցախի պաշտպանական բանակին փոխանցել է ընդամենը 417 հազար 941 դրամ, կամ նույնն է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն է»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: