Մայիսի 13-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հանդիպեց Լոս Անջելեսում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հեղինակ-վարող Նունե Ավետիսյանի հետ, որի՝ Հայաստան այցելության նպատակն է Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին տրամադրելու գործընթացի համակարգումը:

Հանդիպման ընթացքում Ռուզաննա Խաչատրյանի հեղինակային «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակում քննարկվեցին նաև ամերիկահայ հասարակության՝ վիրավոր զինծառայողների բուժման, առողջության վերականգնման գործընթացին աջակցելու պատրաստակամությանն առնչվող հարցեր: