Հունիսի 25-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարոյան փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: