Ֆրանսիայում քաղաքացիների պաշտպանության համար կստեղծվի ազգային գվարդիա: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այն կձևավորվի ոստիկանության և ժանդարմերիայի պահեստազորից: Հիմնական խնդիրն է լինելու ապահովել երկրի բնակչության անվտանգությունը հնարավոր ահաբեկչական հարձակումներից:

Խորհրդարանում նոր կառույցի ստեղծման լսումները կսկսվեն սեպտեմբերից: Օլանդի խոսքերով՝ գվարդիան պետք է հնարավորինս արագ կազմակերպել երկիրը ահաբեկիչներից պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսաիայում գրանցվել են մի քանի խոշոր ահաբեկչություններ: Միայն այս տարվա հուլիսին տեղի ունեցավ նմանատիպ երկու դեպք: