«Իմ անկախ Հայաստան, 25-ամյա իմ հայրենիք…» տոնական միջոցառումները շարունակվում են՝ չնայած, որ սեպտեմբերի 21-ն արդեն անցել է: Տոնական ոգին պահպանվում է նաեւ հ. 197 հիմնական դպրոցում:
Իր ելույթում դպրոցի տնօրեն տիկին Ավետիսյանն ասաց.

«Հարգելի հյուրեր,սիրելի աշակերտներ,ծնողներ և աշակերտներ.
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 25 տարի առաջ մենք իրականություն դարձրինք մեր դարավոր երազանքը ու վերականգնեցինք մեր անկախ պետականությունը: Մենք ընտրեցինք ազատ ապրելու իրավունքը և այսօր էլ շարունակում ենք պետության կայացման և ամրապնդման գործընթացը:

Խաղաղություն և բարօրություն եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին և նորանոր ձեռքբերումներ ի շահ մեր երկրի հզորացման և մեր սերունդների ապագայի»: