«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը: Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում: Այսպիսով, սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի: Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն: Մասնավորապես, սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաև ,Քաղաքացիական պայմանագիրե կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»: